Փոխվել եմ ես… փոխվել եմ…

Ես լավ գիտեմ, որ էս կյանքը կարճ է, որ պտի գնահատենք մեզի տրված ամեն րոպեն,
Բայց մյուս կողմից էլ որ մտածում եմ՝ ջոկում եմ, որ ես հլը շատ ջահել եմ ու կարող եմ ես ընձի թույլ տամ ժամանակ շռայլեմ:
Ես հմի եդ ձև եմ մտածում ու ինչ ընձի հիշում եմ միշտ էլ էդ ձեվ եմ մտածել,
Բայց հմի ես կանգանծ եմ հայելու առաջ ու տեսնում եմ, թե ինչքան եմ փոխվել՝
Փոխվելն էն խոսքը չէ,  իմ իսկական դեմքից համարյա բան չի մնացել:
Ճիշտ է կյանքումս սխալներ շատ եմ ունեցել, բայց հմի որ կարողանաի ժամանակը հետ տալ, էդ սխալներից շատ քիչ բան կփորձեի ուղղել, որովհետև ես ամեն մի սխալիցս դաս եմ քաղել:
Ամեն մի սխալս ընձի համար կյանքի մի փուլ է դարձել:
Հասկանում եմ, որ դեպի վատն էլ եմ փոխվել, բայց դրանից ես մենակ ուժեղ եմ դարձել:
Ես սաղ իմ ապրածս կյանքից մի բան լավ եմ ջոկել, որ կարևոր չէ լավ է, թե վատ՝ պտի միշտ ուժեղ լինես, որ կարողանաս դու քու ճշտի համար միշտ պայքարես:
Բայց մյուս կողմից էլ ջոկում եմ, որ ինչքան ես ուժեղ եմ՝ ինչքան ուժեղ եմ դառնում
Կորցնում եմ խիղճս, կորցնում եմ ճիշտս…
Կորցնում եմ էն՝ ինչի համար մինչև հմի պայքարել եմ:
Էն՝ ինչը ընձի ուճ է տվել, էն՝ ինչը ընձի օգնել է ուժեղ լինեմ…
Ու ջոկում եմ, որ կամացից դառնում եմ նրանց պես՝ ում դեմ մինչև հմի պայքարել եմ:
Բայց կյանքի օրենքներից մեկն էլ լավ գիտեմ, որ եթե ին-որ տեղ գտնում եմ, մի ուրիշ տեղ ել պտի կորցնեմ:
Մյուս կողմից էլ, որ խորը մտածում եմ, որ խորանում եմ՝ գիտակցում եմ, որ եթե էսքանը գիտակցում եմ, ուրեմն ես ուրիշ եմ, ես մի քայլ առաջ եմ, ես իրանց նման չեմ՝ ես ուժեղ եմ:
Բայց գիտեմ նաև, որ ուժեղ լինելն էլ թերություն է, որ ուժեղ լինելն էլ թուլություն է,
Իսկ էս ամեն ինչը գիտակցելը արդեն առավելություն է:
Ու ես կամացից ջոկում եմ իմ ամեն արածս քայլի ու սխալի կարևորությունը:
Ես հլը շատ ջահել եմ ու էս կյանքում աերեն շատ բան եմ տեսել, թե լավ, թե վատ՝ չեմ էլ ուզում թվարկեմ:
Կյանքս փոքր պատմություններից կազմված միատ մեծ պատմություն է,
Կյանքիս ամեն մի դրվագը ու ամեն փուլը միատ փոփոխություն է…

Ես հմի գրում եմ էս բառերը, որոնք պտի երգ դառնան,
Բայց հոգուս խորքում հույս էլ չունեմ, որ ընձի շատ մարդ կհասկանա
Ու կջոկի, թե ինչ եմ ուզեցել, էս բառերով ասել…

Չնայած մեկ-մեկ ես էլ ընձի չեմ հասկանում…

Մեկ-մեկ ես էլ ընձի չեմ ուզում լսել…

Չեմ հաշտվում... Չեմ գնահատում...


Երջանկություն...
Երջանկությունը ինչ է?
Էն մարդիկ, որոնք երջանիկ են ու գնահատում են շատ քիչ են:
Իրանք գիտեն երջանկության գինը:
Երջանիկ կյանքը մի մասի համար թանկ է, ոմանց համար էլ էդ կյանքը երազանք է, մի մասի համար էդ կյանքը իրական է, բայց ընձի համար մինչև հմի երջանկությունը սովորական բան էր:
Կյանքի գլխավոր կանոնն է` կորցնելուց հետո ես միայն տալիս պահի գնահատականը,
էդ վախտ ես ջոկում ունեցածիդ արժեքը,

իսկ քանի դեռ չես կորցրել, էդ ամեն ինչը քեզի համար մեկ է...
Ու հմի արդեն ես էս ամեն ինչից ձանձրացել եմ, հոգնել եմ....
Մինչև հմի արածներիս համար երբեք չեմ փոշմանել, բայց հմի արդեն` չգիտեմ ընչի, չգիտեմ ուրդուց մեջս կասկած է ընկել, թե արդյոք մինչև հմի ճիշտ եմ ապրել? արդյոք ճիշտ ուղղի եմ ընտրել? արդյոք մինչև հմի ճիշտ եմ վերաբերվել շրջապատին, արդյոք ճիշտ գույներ եմ դրել ես իմ կյանքի ներկապնակին...
Ոնց որ սաղ ես էլ էս կյանքում սխալներ շատ եմ ունեցել` ես հմի էդ չեմ ասում, ես հմի սաղ իմ ապրածս կյանքի մասին եմ մտածում...
Մտածում եմ, թե էսքան ժամանակ ինչի եմ ձգտել, բայց ուր եմ հասել, կամ ուր եմ գնում... 

Էս հարցերն են ընձի սաղ վախտ հուզում: Ու մտածում եմ` են քայլերը, որ արել եմ ճիշտ եմ արել, կամ էն բաները, որ անում եմ ճիշտ եմ վարվում?
Միշտ էլ ես գիտեցել եմ, որ նույն գետով չեն հոսում իմ ու էս կյանքի ճիշտը:
Ու վաբշե շրջապատն ու մարդիկ էլ աչքիս փոխվել են` սաղը արդեն աչքիս ուրիշ ձև էն էրեվում...
Մեկ-մեկ, որ խորանում եմ, զարմանում եմ, թե մարդիկ ոնց են էդ ձեվ միանգամից փոխվում...
Բայց մյուս կողմից էլ, որ մտածում եմ` կարող է սաղ նույնն են, կարող է էդ ես եմ փոխվում:
Կարող է սաղ ճիշտ են, իսկ ես էս կյանքը հլը չեմ ջոկում:
Ճիշտ է արտաքինից ցույց չեմ տալիս, բայց ես իմ մեջս չեմ հաշտվում, չեմ համակերպվում...
Արդեն նեռվայնանում եմ, որ դուրս եմ գալիս փողոց ու մենակ աննպատակ նախիր եմ տեսնում... 
Էս անգրագետ մասսաից արդեն հոգնեւմ եմ, զզվում...
Ես պռոստո զարմանում եմ, թե էս տգետները ոնց են էսքան արագ շատանում:
Մարդկանց մեծ մասը էս ամենին ուշադրություն չի էլ դարձնում, չի էլ նկատում: Բայց ես չեմ կարող իրանց նման` ես իրանց նման չեմ:Ես էս ամեն ինչի հետ չեմ կարող հաշտվեմ, չեմ կարող համակերպվեմ:
Բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, լավ գիտակցում եմ, որ էդքան ուժ չունեմ պայքարեմ, որ իրանք շատ էն, իսկ ես մենակ եմ...

Հասկանում եմ, որ դաժե էս գրածս` եթե նայեմ հայացքով կողքից դիտողի, նմանվում է հողմաղացների հետ մի անիմաստ պայքարի: