Փոխվել եմ ես… փոխվել եմ…

Ես լավ գիտեմ, որ էս կյանքը կարճ է, որ պտի գնահատենք մեզի տրված ամեն րոպեն,
Բայց մյուս կողմից էլ որ մտածում եմ՝ ջոկում եմ, որ ես հլը շատ ջահել եմ ու կարող եմ ես ընձի թույլ տամ ժամանակ շռայլեմ:
Ես հմի եդ ձև եմ մտածում ու ինչ ընձի հիշում եմ միշտ էլ էդ ձեվ եմ մտածել,
Բայց հմի ես կանգանծ եմ հայելու առաջ ու տեսնում եմ, թե ինչքան եմ փոխվել՝
Փոխվելն էն խոսքը չէ,  իմ իսկական դեմքից համարյա բան չի մնացել:
Ճիշտ է կյանքումս սխալներ շատ եմ ունեցել, բայց հմի որ կարողանաի ժամանակը հետ տալ, էդ սխալներից շատ քիչ բան կփորձեի ուղղել, որովհետև ես ամեն մի սխալիցս դաս եմ քաղել:
Ամեն մի սխալս ընձի համար կյանքի մի փուլ է դարձել:
Հասկանում եմ, որ դեպի վատն էլ եմ փոխվել, բայց դրանից ես մենակ ուժեղ եմ դարձել:
Ես սաղ իմ ապրածս կյանքից մի բան լավ եմ ջոկել, որ կարևոր չէ լավ է, թե վատ՝ պտի միշտ ուժեղ լինես, որ կարողանաս դու քու ճշտի համար միշտ պայքարես:
Բայց մյուս կողմից էլ ջոկում եմ, որ ինչքան ես ուժեղ եմ՝ ինչքան ուժեղ եմ դառնում
Կորցնում եմ խիղճս, կորցնում եմ ճիշտս…
Կորցնում եմ էն՝ ինչի համար մինչև հմի պայքարել եմ:
Էն՝ ինչը ընձի ուճ է տվել, էն՝ ինչը ընձի օգնել է ուժեղ լինեմ…
Ու ջոկում եմ, որ կամացից դառնում եմ նրանց պես՝ ում դեմ մինչև հմի պայքարել եմ:
Բայց կյանքի օրենքներից մեկն էլ լավ գիտեմ, որ եթե ին-որ տեղ գտնում եմ, մի ուրիշ տեղ ել պտի կորցնեմ:
Մյուս կողմից էլ, որ խորը մտածում եմ, որ խորանում եմ՝ գիտակցում եմ, որ եթե էսքանը գիտակցում եմ, ուրեմն ես ուրիշ եմ, ես մի քայլ առաջ եմ, ես իրանց նման չեմ՝ ես ուժեղ եմ:
Բայց գիտեմ նաև, որ ուժեղ լինելն էլ թերություն է, որ ուժեղ լինելն էլ թուլություն է,
Իսկ էս ամեն ինչը գիտակցելը արդեն առավելություն է:
Ու ես կամացից ջոկում եմ իմ ամեն արածս քայլի ու սխալի կարևորությունը:
Ես հլը շատ ջահել եմ ու էս կյանքում աերեն շատ բան եմ տեսել, թե լավ, թե վատ՝ չեմ էլ ուզում թվարկեմ:
Կյանքս փոքր պատմություններից կազմված միատ մեծ պատմություն է,
Կյանքիս ամեն մի դրվագը ու ամեն փուլը միատ փոփոխություն է…

Ես հմի գրում եմ էս բառերը, որոնք պտի երգ դառնան,
Բայց հոգուս խորքում հույս էլ չունեմ, որ ընձի շատ մարդ կհասկանա
Ու կջոկի, թե ինչ եմ ուզեցել, էս բառերով ասել…

Չնայած մեկ-մեկ ես էլ ընձի չեմ հասկանում…

Մեկ-մեկ ես էլ ընձի չեմ ուզում լսել…

Комментариев нет:

Отправить комментарий